ToC մշակութային կազմակերպությունը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ սիրով հրավիրում է ներկա գտնվելու «Լռությունից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսին։
Ցուցահանդեսն անդրադառնում է մոռացված ու անտեսված տարածքների հետ փոխազդեցության հնարավորություններին և ներկայացնում է երեք ժամանակակից արվեստագետների՝ գեղարվեստական տպագրող Սոֆի Մուսոյանի, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանի և քանդակագործ Մանվել Մաթևոսյանի ստեղծված գործերը «Ճարտարապետություն. ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի շրջանակում։ Գործերը արվեստագետների արվեստային արձագանք են Ջերմուկի մշակույթի նախկին պալատին՝ վերածելով լքված շենքը լույսի, ձևի ու նյութի միջոցով նոր երկխոսության վայրի։
«Լռությունից հետո» ցուցադրության մասն է ծրագրի մասնակից արվեստագետ՝ ռեժիսոր Մարատ Սարգսյանի նկարահանած արվեստագետների ստեղծագործական գործընթացի տեսապատումը:
🇨🇭 «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի առաջին նախագիծը Ջերմուկի մշակույթի պալատի շենքի ու պատմության մասին է։ Նախագիծը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության ընկերության (SDC) կողմից։
Համադրող՝ Սոնա Հովհաննիսյան
Արթ մենեջեր՝ Մարիաննա Աճեմյան
Ցուցադրությունը գործելու է ս․թ․-ի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Միացեք մեզ՝ բացահայտելու լռության արձագանքները։
📍 Ջերմուկի պատկերասրահ, Չարենցի 1փող , ք․ Ջերմուկ
🗓Բացման արարողություն՝ հունիսի 14, 2025
🕒 15:00
-----
ToC Cultural Organization, with the support of the Swiss Agency for Development and Cooperation (SDC) and in collaboration with the National Gallery of Armenia, operating under the Ministry of Education, Science, Culture and Sport of the Republic of Armenia, cordially invites you to the multidisciplinary exhibition “After Silence.”
The Exhibition explores the possibilities of engaging with forgotten and neglected spaces, showcasing works by three contemporary artists-printmaker Sophie Musoyan, photographer Armen Ter-Mkrtchyan, and sculptor Manvel Matevosyan-created within the framework of the program "Architecture: Ghostly Past and Unrevealed Present."
These works represent the artists’ creative response to the former Palace of Culture in Jermuk, transforming the abandoned building into a new dialogue site through light, form, and material.
The “After Silence” Exhibition includes a behind-the-scenes (Making-of) film capturing the artists' creative process and filmed by participating artist and filmmaker Marat Sargsyan.
The first project of the “Architecture: Ghostly Past and Unrevealed Present” large-scale program, the Jermuk Palace of Culture project, is funded by the Swiss Agency for Development and Cooperation (SDC)․
Curator: Sona Hovhannisyan
Art Manager: Marianna Atshemyan
Exhibition duration։ June 14- July 14, 2025
Join us in uncovering the echoes of silence.
📍 Jermuk Gallery, 1 Charents Street, Jermuk
🗓 Opening Ceremony: June 14, 2025
🕒 15:00
Also check out other Exhibitions in Yerevan, Arts events in Yerevan, Sports events in Yerevan.